Կիևը փոխել է հայտարարությունը` օդանավի կործանման պատճառների վերաբերյալ

Ավիավթարի պատճառների մասին բոլոր վարկածները, որոնք կլինեն այլ աղբյուրներից, կգնահատվեն որպես ոչ պաշտոնական

Իրանում Ուկրաինայի դեսպանատունը փոխել է օդանավի կործանման պատճառների մասին հաղորդագրության բովանդակությունը:

Ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ օդանավը կործանվել է տեխնիկական պատճառներով, իսկ ահաբեկչության վարկածը բացառվում է:

Արդեն փոփոխված տարբերակում նշվում է, որ վթարի պատճառներն ուսումնասիրում է հատուկ հանձնաժողովը, իսկ ավիավթարի պատճառների մասին մյուս բոլոր վարկածները, որոնք կլինեն այլ աղբյուրներից, կգնահատվեն որպես ոչ պաշտոնական: