Մասնակից լինենք ԳԱՌԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ՝ յուրաքանչյուրս մեր հնարավորություններից ելնելով

Ապաշխարող Քո ժողովրդին հավիտենական կյանքի նեղ դռնով՝ առաջնորդես, պահելով չարից ու կործանող փորձություններից

ԳԱՌԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
"ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՎԵՐ ԻՄ ԱՋ ԹԵՒԻՆ"
ՏԵՒԱԿԱՆ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՂՈԹՔԻ ՀՐԱՎԵՐ

Բարեկամնե'ր, Նեռն արդեն աշխարհում է` իր 666 թիվ համակարգով, գեյիրավունքներով և մյուս բազմաժանր այլանդակություններով, որոնցով հարձակվել են մեր երկրի վրա, ցանկանալով մեր ժողովրդին կեղծավորեցնելով "շարքից հանել":
Հավելյալ այդ ամենի, գրեթե ողջ աշխարհն է պատերազմական սպառնալիքների, մեծամեծ աղետների մեջ:
Ովքերս որ կարող ենք կամ ինչքան որ կարող ենք` պահեցողության և աղոթքի կոչենք մենք մեզ` մոմավառությամբ ու խնկարկումներով, հավատարմելով Աստծո երկու ամենակարևոր պատվիրաններում.
-Սիրիր քո Տեր Աստծուն քո անձից առավել:
-Եվ` սիրիր քո ընկերոջը քո անձի պես:
Հիշենք և միմյանց հիշեցնենք, ըստ սուրբ Սահակ Պարթևի տեսիլքի` հայ քրիստոնյաներս Նեռի դեմ պատերազմը հաղթելո'ւ ենք` մինչև Փրկչի Երկրորդ Գալուստ, որ պիտի վերջնականապես սատակեցնի Սատանայի գործակալին, որ ինքն իրեն որպես քրիստոս է մեզ ներկայացնում ու այդպես ներակայանում, որ մոլորեցնի շատերիս:
Եվ եթե մատուռներ ունենք, քանի որ գործող եկեղեցիներ չունեցող մեր գյուղերը բազմաթիվ մատուռներ են ունենում, կենդանացնե'նք այդ մատուռները` մոմավառությամբ և աղոթքով` ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՅՑ
- Հա՛յր, լավագո՛ւյնս կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները
- Հայոց իշխանություններին խոնարհեցնե՛ս թագավորների Թագավորի՝ Կենդանի Քրիստոսի առաջ, չխոնարհվողներին՝ փոխե՛ս` կամենան թե ոչ
- Ի շահ մեր ազգի հոգեւոր փրկության և բոլոր տեսակի ախտերից ու խավարամտություններից, բոլոր դրամապաշտ սորոսամանյակ ազգածախներից ազատմա՛ն ծառայեցնես արժանավոր քահանաներին, բարի մշակ-մտավորականներին, իշխանության վեր բարձրացածներին, ամենքին միաբանելով Աստծո Բանով, և թող ապրեն ըստ Քո Կամքի միմյանց սիրելով ու փոխօգնությամբ
- Աստծո Սիրո Կամքիդ և Օրենքիդ ընդդիմացող հակառակախոսներին, նեռերին, փողի համար քամակ ցայլողներին շարունակական ամոթի՛ ու սաստի՛ մեջ դնես
-Ապաշխարող Քո ժողովրդին հավիտենական կյանքի նեղ դռնով՝ առաջնորդես, պահելով չարից ու կործանող փորձություններից.
ամե՛ն
Հ.Գ. 
Իսկ ովքեր կամենան իրենց տան կողքին մատուռ սարքել, շատ պարզորեն կարող են: Լավ է, եթե փոքր շինություն լինի, բայց պարտադիր չէ: Կարող են տան դեպի արևելք նայող մի սյուն տնկել, վրան ծածկ, սյունին հարմարեցնել փայտե խաչ: Սյունը եթե փայտից է, փաթաթել ֆոլգայի փայլաթիթեղով, որպեսզի մոմ վառելիս հանկարծակի հրդեհ չառաջանա: Իսկ թե սրբանկարների կարիք ունենաք, նվիրող կա:
ՄԱՍՆԱԿԻՑ ԼԻՆԵՆՔ ԳԱՌԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ՀՆԱՐԱՎԱՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՈՒ ՄԵՐ ՏԻՐՈՋ ՊԱՐԳԵՒԱԾ ՇՆՈՐՀՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՎ: 
ԱՍՏՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՀԵՏ:

Մաքսիմ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից