Ամերիկյան բազաներին իրանական հարվածը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի. զգուշացում Ռուսաստանից

Ջաբարովը պնդում է՝ պետք է հրավիրալ ՄԱԿ-ի ԱԽ նիստ, որպեսզի կանխել Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածությունը

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածները կարող են հանգեցնել միջուկային պատերազմի: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

Ջաբարովի կարծիքով, փոխադարձ հրթիռային հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանում իրական պատերազմի. «Եթե Վաշինգտոնը հասկանա, որ չի կարող հասնել իր նպատակին, կարող է միջուկային պատերազմ սկսվել»,-ասել է ռուսաստանցի գործիչը:

Սենատորը նաև կարծում է, որ այս պահին կարևոր է հասկանալ, թե Իրանի հարվածներից հետո ինչ վնաս է կրել ԱՄՆ-ը. «Եթե վնասը լուրջ է, ԱՄՆ-ը չի կարող չպատասխանել»,-նշել է նա:

Ջաբարովը պնդում է՝ պետք է հրավիրալ ՄԱԿ-ի ԱԽ նիստ, որպեսզի կանխել Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածությունը: