Իրաքը զոհ չունի իրանական հրթիռային հարձակման արդյունքում

Արձակվել է 22 հրթիռ, որոնցից 17-ը՝ Ալ Ասադ բազայի վրա, մյուս 5-ը՝ Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ

Իրաքի բանակը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացված «Նահատակ Սուլեյմանի» օպերացիայի շրջանակներում զոհ չունի:

Իրաքի իշխանությունների տեղեկություններով, ընդհանուր առմամբ արձակվել է 22 հրթիռ, որոնցից 17-ը՝ Ալ Ասադ բազայի վրա, մյուս 5-ը՝ Էրբիլում գտնվող բազայի: Երկու բազաներում էլ տեղակայված են ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի ուժերը:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հրթիռային հարվածի արդյունքում 80 «ամերիկացի ահաբեկիչ» է սպանվել: