«Նահատակ Սոլեյմանի». հաստատվել է տեղեկությունը՝ հարվածների երկրորդ ալիքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թիրախում Էրբիլում ամերիկյան բազան է

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանի տարաքում գտնվող Էրբիլի օդանավակայանի մոտ տեղակայված ամերիկյան բազային։ Դա տեղի է ունեցել «Նահատակ Սուլեյմանի» անվանումն ստացած պատասխան գործողության երկրորդ ալիքի ժամանակ։ Այս մասին ասվում է իրանական «Ֆարս» գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Բոլոր իրանական հրթիռային սարքավորումները գտնվում են ամբողջական մարտական պատրաստության մեջ։

Ամերիկյան բազաներին հարվածների երկրորդ ալիքը հաստատել է նաեւ «Հըզբոլլահ» շարժմանը մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։