Կործանվել է Թեհրան – Կիև մարդատար «Բոյինգ 737»-ը:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Բոյինգ 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի մոտ:
Ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից մեկնել է, Իրանի ժամանակով առավոտյան 6:12-ին, գրեթե մեկ ժամ ուշացումով, և րոպեներ անց էկրաններից անհետացել է:
Ըստ մասնագետների վթարի պատճառը տեխնիկական խնդիրն է եղել:
Ինքնաթիռում եղել է 180 ուղևոր։
0Comments