Ինչպիսի՞ն էր Արցախյան հարցում իրանցի զորահրամանատար Սոլեյմանիի դերակատարությունը

Այն եղել է Իրանի շահերից բխող, փաստացիորեն՝ հօգուտ հայկական կողմի, քանի որ վտանգ կար, որ «մայրցամաքային» Ադրբեջանը կարող է ցամաքային կապով միանալ Նախիջևանին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանական պետական «Շաբաքե-յե խաբար» («Լրատվական ցանց») բազմամիլիոնանոց լսարան ունեցող հեռուստաալիքով իրանցի փորձագետը խոսեց Արցախյան հարցում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դերակատարության մասին։

Ըստ նրա՝ այն եղել է Իրանի շահերից բխող, փաստացիորեն հօգուտ հայկական կողմի, քանի որ վտանգ կար, որ «մայրցամաքային» Ադրբեջանը կարող է ցամաքային կապով միանալ Նախիջևանին և ստեղծել պանթյուրքական շղթա»: