Պուտինը Սանկտ Պետերբուրգի տաճարին սրբապատկեր է նվիրել

Ռուսաստանի նախագահն, արդեն երրորդ տարին անընդմեջ, Սուրբ Ծննդյան տոնը նշել է Սանկտ Պետերբուրգի տաճարում, որտեղ մկրտվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տաճարին սրբապատկեր է նվիրել:

Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Նախագահը սրբապատկերը հանձնել է տաճարի ավագ քահանա Նիկոլայ Բրինդինին, ով տոնական պատարագ է մատուցել:

Դրանից հետո Պուտինը շնորհավորել է բոլոր հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի, ինչպես նաև Նոր տարվա կապակցությամբ․ «Եղեք առողջ և երջանիկ:

Շնորհավոր տոնը և շատ շնորհակալ եմ»,-ասել է նա:

Սուրբ Ծննդյան տոնը Ռուսաստանի նախագահը, արդեն երրորդ տարին անընդմեջ նշել է Սանկտ Պետերբուրգի տաճարում, որտեղ մկրտվել է։

նյութի աղբյուրը՝ analitik.am