Վարչապետ Փաշինյանը, հանուն տարածաշրջանի խաղաղության, այս պահին լեռ է բարձրանում

Վարչապետի խոսքերով՝ քիչ հետո հայտարարություն կտարածվի, որ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ և ցավակցություն հայտնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով տեղեկացնում, որ մի խումբ լեռնագնացների հետ այս պահին բարձրանում է Գեղարքունիքի մարզի  Արտանիշ լեռան ստորոտ:

Ինչպես վարչապետն է ասում, նախաձեռնությունը խաղաղության ուղերձ է՝ նվիրված տարածաշրջանի խաղաղությանը:

Վարչապետի խոսքերով՝ քիչ հետո հայտարարություն կտարածվի նաև այն մասին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում իր ցավակցությունն է հայտնել հարևան երկրին: