Ոչինչ մի դիզիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Աստված կօգնի քեզ. Կամենալը՝ կտանի Կատարումին

Հիսուս

Հունվարի 5

Սիրիր Ինձ և կատարիր Իմ Կամքը. այդ ժամանակ ոչ մի չարիք այլևս չի պատահի քեզ: Մի մտածիր վաղվա մասին: Իմ ներկայության մեջ լինելը քեզ խաղաղություն կբերի: Աստված կօգնի քեզ: Կամենալը՝ կտանի Կատարումին: Խաղաղությունը հանդարտ հոսող գետի պես կմաքրի, կավլի ու կտանի բոլոր խռովահույզ հոգեվիճակները:

Ես կսովորեցնեմ ձեզ անհրաժեշտը. մի հրաժարվեք աղոթքի համար հատկացված այս ժամերից, անգամ եթե նրանք ապարդյուն թվան: Սատանան ամեն միջոց գործադրում է ՝ խափանելու համար աղոթաժամը: Ուշք մի դարձրեք նրան: Նա կարող է ներշնչել անգամ, որ չար ոգիները աղոթատեղի կմտնեն: Անուշադրության մատնեք, բանի տեղ մի դրեք պարզապես:

Հանդարտ պահեք ձեր Հոգու Տունը: Հոգնած ու գրգռված ջղերը արգելք են Աստծո զորության թափանցումին: Հուսա և մի վհատվիր: Աղքատությունից մի վախենա: Դրամը թող հոսի առատորեն ու ազատորեն: Ես այնպես կտնօրինեմ, որ դու դրամի պակասություն չզգաս, բայց դու այնպես պիտի անես, որ դրամը քո կողմից հոսի՝ իբրև բարիք: Ես դրամը չեմ տալիս անգործության մատնելու համար. Ես տալիս եմ նրանց, ովքեր կարողանում են այն ուրիշներին փոխանցել: Ոչինչ մի պահիր քեզ համար: Ոչինչ մի դիզիր: Ունեցիր պետք եղածին չափ միայն, որքան որ անհրաժեշտ է գործածության համար: Այս է Ինձ աշակերտողների համար սահմանված օրենքը: