Մարիամ Փաշինյանը «ջնջվել է» ֆեյսբուքից

Նրա էջը Ամանորից հետո չի գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «ջնջվել է» ֆեյսբուքից։ Նրա էջը Ամանորից հետո չի գործում, համենայնդեպս, ֆեյսբուքում նրա անուն-ազգանունը փնտրելիս նրա «հաշիվը» չգտանք։ Նույնը նաև Ինստագրամում է՝ այստեղից ևս Մարիամ Փաշինյանը «ջնջվել է»։

Չի բացառվում՝ որոշ ժամանակ անց նա վերականգնի իր էջերը այս երկու հարթակներում, քանի որ թե՛ Ֆեյսբուքը, թե՛ Ինստագրամը դրա հնարավորությունը տալիս են։

Նկատենք, որ Մարիամ Փաշինյնանի ակտիվությունը սոցցանցերում շատ է քննադատվում, հնարավոր է՝ նաև դա է պատճառ հանդիսացել` լքելու համացանցային այս տիրույթը։

նյութի աղբյուրը՝ hraparak.am