Մի ծրագրիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի սահմանափակիր Աստծուն, Նա կհոգա և կարգի կբերի ամեն ինչ

ա

Հունվարի 4

Տեր, Քո ճանապարհը ցույց տուր մեզ, որ քայլենք Քո շավիղներով: Սովորեցրու մեզ ու Առաջնորդիր՝ Քո ճշմարտությամբ:

Ամեն ինչ լավ է: Հրաշալի բաներ են քեզ սպասվում: Մի սահմանափակիր Աստծուն: Նա կհոգա և կարգի կբերի ամեն ինչ:

Արմատախիլ արա Ես-ը՝ քո ընթացքը կասեցնող այդ խոչընդոտը: Նախապես ծրագրեր մի կազմիր, քո ճանապարհը պետք է քայլ առ քայլ բացվի: Դեն նետիր վաղվա բեռը: Մեծ բեռներ Կրողը Քրիստոսն է: Դու չես կարող կրել Իր բեռը: Նա միայն կամենում է, որ դու կրես օրվա քո բաժին բեռի մի մասը միայն: