Սոլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի խախտում է. Լավրովը՝ Պոմպեոյին

Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին հրաժարվել միջազգային խնդիրների լուծման ուժային մեթոդներից

Ինքնիշխան պետության պաշտոնական անձանց վերացման ակցիաները խախտում են միջազգային իրավունքը, Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին հրաժարվել միջազգային խնդիրների լուծման ուժային մեթոդներից։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի պաշտոնակից Մայք Պոմպեոյին ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։

«Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ անդամ պետության նպատակաուղղված ակցիաները ՄԱԿ անդամ մեկ այլ պետության պաշտոնական անձանց վերացնելու ուղղությամբ, այն էլ երրորդ ինքնիշխան պետության տարածքում, առանց նրա գիտության, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները եւ արժանի են դատապարտման»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Ռուսաստանցի նախարարը նշել է, որ ԱՄՆ այս քայլը  հղի է ծանր հետեւանքներով տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար, չի նպաստում բարդ խնդիրների հանգուցալուծման որոնմանը, որոնք կուտակվել են Մերձավոր Արեւելքում, ընդհակառակը, ավելի է սրում իրավիճակը։ Մոսկվան համառորեն կոչ է անում Վաշինգտոնին հրաժարվել միջազգային ասպարեզում իր նպատակներին հասնելու անօրինական ուժային մեթոդներից եւ ցանկացած խնդիր լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։