Մեծ Բրիտանիան ուժեղացրել է անվտանգությունն ու մարտական պատրաստվածությունը

Մոտ 400 բրիտանացի զինծառայող կա Իրաքում

Մեծ Բրիտանիան ուժեղացրել է անվտանգությունն ու մարտական պատրաստվածությունը մերձավորարեւելյան ռազմաբազաներում ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, տեղեկացնում է Sky News-ը։

Մոտ 400 բրիտանացի զինծառայող կա Իրաքում։ Նրանք հիմնականում տեղակայված են Թաջիի ռազմակայանում, որը գտնվում է Բաղդադից հյուսիս։ «Մեր անձնակազմի անվտանգությունն ու պահպանությունը առաջնահերթ նշանակություն ունեն, եւ մենք մշտապես վերահսկում ենք մեր ուժերի պաշտպանության միջոցները»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։