Հորս արև, էս ինչ լարել լարիք, էս ինչ բռնել բռնիք, վախից տակս արեցի․ «Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» օպերացիա՝ Երևանում

Մեզ թվաց՝ Նոր տարվա կինո են նկարում․ ականատեսներ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը , ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է Mercedes S 550 մակնիշի 35 VA 573 համարանիշի ավտոմեքենայով և գտնվում է Ավան վարչական շրջանում:

Վաղ առավոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների մի քանի խմբեր դարանակալում են իրականացրել և հետապնդել Թաթոսիկին, սակայն նա, իրեն դնելով Ռեմբոյի տղու տեղը, չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» ազդանշանին ու դիմել է փախուստի:

Ոստիկանների կողմից հետապնդումը շարունակվել է մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց, որտեղ Թաթոսիկը Mercedes-ով նախ հարվածել ու մոտ 25 մետր՝ ժողովրդի լեզվով ասած, բրդելով առաջ է տարել ոստիկանության ծառայողի ավտոմեքենան, ապա բախվել ոստիկանական մեկ այլ ավտոմեքենայի:

Դեպքի վայրում հավածքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեզ թվաց՝ Նոր տարվա կինո են նկարում, Mercedes-ը մի հատ ավտո բռթելով առաջ բերեց, հետո խփեց սովետական 06-ին: Մինչ շողուլի կգայինք, արդեն տեսանք քաղաքացիական հագուստներով մի քանի անձինք Mercedes-ի միջից վարորդին պառկացրին ասֆալտին ու արդեն ուրիշ ավտոմեքենա եկավ ու դրան տարան:

Տանելու ժամանակ էդ Mercedes-ի շոֆեռը գոռում էր՝ Հորս արև, էս ինչ լարել լարիք, էս ինչ բռնել բռնիք, վախից տակս արեցի: Ավտոյի միջից գոնե թողեք զուգարանի թուղթը վերցնեմ: Ճիշտն ասած, մենք մտածեցինք, երևի իրոք հումորային կիոն են նկարում, բայց, երբ էդ տղուն , ով ասում էր՝ վախից տակս արեցի, չհասցրեցի զուգարանի թուղթը վերցնեմ՝ տարան, իսկ հետո քաղաքացիական հագուստներով 2 երիտասարդ տղաներ վնասվածքներ էին ստացել, ջոգեցինք, որ էսի կինո չէր, այլ իրականություն»:

Մանրամասն՝ shamshyan.com