Հաղթական Հիսուսը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

ՀԻՍՈՒՍ. ասեք Այս Անունը հաճախ, ստացեք Զորությունը, որ Այս Անունն է Իր հետ բերում

ա

Դեկտեմբերի 31

ՀԻՍՈՒՍ. այս Անունով պիտի հաղթեք: ՀԻՍՈՒՍ: Մի եղեք իբրև քծնող աղերսարկուներ, այլ նմանվեք նրանց, ովքեր Ինձ իբրև Բարեկամ են ճանաչում: Ասեք, տվեք Իմ Անունը՝ ՀԻՍՈՒՍ: «Նրա Անունը Հիսուս պիտի դնես, որովհետև Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»:

Այս «Մեղք» բառի մեջ գրեք ոչ միայն մոլորությունները ու բոլոր մեղսագործ արարքները, այլ նաև կասկածները, վախերը, բարկությունները, վհատությունները, անհամբերությունը, սիրո պակասը՝ լինի մեծ, թե փոքր բաների մեջ: «ՀԻՍՈՒՍ»: «Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»: Այս Անվան սոսկական արտասանությունն անգամ բարձրացնում է հոգին փոքր, երկրային ցածր մտածումներից՝ դեպի բարձունքները կատարների:

«Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»: Փրկիչ և Բարեկամ, զվարթարար և Ազատարար, Առաջնորդ և Ուղեցույց՝ ՀԻՍՈՒՍ: Ունե՞ք կարիք ձերբազատվելու վախկոտությունից, աննպաստ իրադրություններից, չքավորությունից, ձախորդությունից, տկարություններից: «Չկա ուրիշ Անուն..., որով կարողանաք փրկվել»: ՀԻՍՈՒՍ: Ասեք Այս Անունը հաճախ: Ստացեք Զորությունը, որ Այս Անունն է Իր հետ բերում: