Մաքսազերծվող մեքենաների հերթը ձգվում է 7-8 կմ. Ահազանգ քաղաքացուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հերթ պահող մի քանի քաղաքացիներ իրենց հերթերը բավական բարձր գումարով վաճառում են ավելի հեռվում կանգնած մեքենաների վարորդներին

Գյումրիում մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաների շարասյունը ձգվում է մոտ 7-8 կիլոմետր: Այս մասին news.am-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի, ով նաեւ տեսանյութ է տրամադրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում խոսակցություններ կան նաեւ, որ մեքենայի հերթերը վաճառվում են: Այսինքն հերթ պահող մի քանի քաղաքացիներ իրենց հերթերը բավական բարձր գումարով վաճառում են ավելի հեռվում կանգնած մեքենաների վարորդներին: Նրանց, ովքեր ցանկություն չունեն Գյումրիում գիշերելու եւ ուզում են մինչեւ երեկո  գործարքն ավարտել: