ԱԱԾ-ն հերքում է. վարչապետի վարկանիշը ռեկորդային բարձր է

Վարչապետի վարկանիշի մասին ԱԱԾ ունեցած տվյալները հաստատվում են նաեւ վերջերս հրապարակված երեք տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների համադրմամբ եւ վերլուծությամբ

168.am-ի տվյալները մտացածին են տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս, մտացածին է եւ որեւէ կապ չունի իրականության հետ:

Ավելին, ԱԱԾ ունեցած հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել՝ հարցման տվյալները հետագա գործունեության  ընթացքում օգտագործելու համար:

Հարցման արդյունքներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ռեկորդային բարձր (նույնքան բարձր, որքան 2018 թվականի մայիսին) ինչը նախորդ իշխանության ներկայացուցիչների շրջանում խորը հիասթափություն է առաջացրել:

168.am-ի հրապարակումը համարում ենք այդ հիասթափության արտահայտություն:

Ասենք նաեւ, որ վարչապետի վարկանիշի մասին ԱԱԾ ունեցած տվյալները հաստատվում են նաեւ վերջերս հրապարակված երեք տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների համադրմամբ եւ վերլուծությամբ: