Նոր «կարգին» պարգևատրումներ՝ «կարգին» քաղաքապետից. ցուցակ

Ինչու է Հայկ Մարությանն այսքան միլիոններ ծախսում յուրայիններին պարգեւավճարներ տրամադրելու վրա՝ քաղաքի բյուջեն հո իր անձնական բյուջեն չի՞
Հայկ Մարության

Նախորդ ամիս, երբ հրապարակվեցին Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների ցանկը եւ հերթական անգամ աղմուկ բարձրացավ, Երևանի «կարգին» քաղաքապետը հայտարարեց, որ տվյալ աշխատակիցները դիմում են գրել, որպեսզի իրենց եռամսյակային պարգևավճարները բաժանվեն ամիսների վրա և այուսհետ նրանք դա կստանան ամեն ամիս: 

Սակայն պարզվում է այս ամիս էլ են նույն աշխատակիցները պարգևատրվել եւ պատկառելի չափերով: Օրինակ, Երևանի քաղաքապետի տեղակալները, ովքեր անցած ամիս պարգևատրվել էին 420 հազար ՀՀ դրամով, այս ամիս պարգևատրվել են 840 հազար ՀՀ դրամով։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, գլխավոր ճարտարապետը, քաղաքապետի երկու խորհրդականները, մամուլի քարտուղարը, որի հիմնական գործառույթը մամուլի աշխատանքը խոչընդոտելն է, տեղեկատվության վարչության պետը, մի շարք այլ վարչությունների պետեր ևս պարգևատրվել են 840 հազար դրամով, բաժնի պետերը 600 հազար դրամի կարգի եւ այլն: 

Հիմա հարց է առաջանում, թե ինչու է Հայկ Մարությանն այսքան միլիոններ ծախսում յուրայիններին պարգեւավճարներ տրամադրելու վրա՝ քաղաքի բյուջեն հո իր անձնական բյուջեն չի՞։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am