Պուտինն ու Մադուրոն Մոսկվայում կքննարկեն Վենեսուելային տրամադրվելիք ֆինանսական օգնության հարցը

Վենեսուելայի նախագահը ժամանել է ՌԴ մայրաքաղաք
Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մոսկվայում կքննարկեն Վենեսուելային տրամադրվելիք ֆինանսական օգնության հարցը, այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դուք գիտեք, որ (Վենեսուելայի) տնտեսական ոլորտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, թեև որոշակի առաջխաղացում՝ թեկուզ համեստ, ամեն դեպքում նկատվում է: Եվ դրա հետ կապված քննարկում կլինի օգնության մասին, որն անհրաժեշտ է Վենեսուելայի իշխանություններին», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ ֆինանսական օգնության հստակ չափը դեռ հայտնի չէ:

Պուտինի խոսնակը հավելել է, որ հենց ֆինանսական օգնության մասին քննարկումն էլ Մադուրոյի Ռուսաստան այցի բուն նպատակն է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վենեսուելայի նախագահը ժամանել է ՌԴ մայրաքաղաք: