Աննա Հակոբյանն իր էջում գրում է.
«Ահա այսպիսի հրաշք նվերներ ստացա «Մեր տուն» այցի ժամանակ:
«Մեր տանը» ապրում, կրթություն են ստանում եւ դաստիարակվում են ծնողական խնամքից զրկված 18-24 տարեկան երիտասարդները:
Այցի ժամանակ այնտեղ հանդիպեցի իսկապես լուսավոր աղջիկների, ովքեր շնորհիվ իրենց տրված հոգատար վերաբերմունքի ոչ միայն հասարակության լիարժեք անդամ կարող են լինել, այլեւ՝ դրա լավագույն մասը:
Հ. Գ. Նվերները նրանց մտահղացումն են եւ ձեռքի աշխատանքը»:
0Comments