«Եկել են նրա աներ-զոքանչը, այս հարցը այսպես չեմ թողնելու». Թաշչյանը՝ Մելիքբեկյանի մասին

Իմ համար զարմանալի է, որ հավաքականի պարտությունից հետո հեռացնում են ՀՖՖ նախագահին

«Իմ համար զարմանալի է, որ հավաքականի պարտությունից հետո հեռացնում են ՀՖՖ նախագահին։ Բոլորս գիտենք, որ Վանեցյանը զբաղված է եղել, ունեցել է շատ լուրջ պաշտոն, ՀՖՖ-ում իր ներկայությունը շատ չի եղել։

Ֆեդերացիան երկու հոգի են ղեկավարել՝ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը, որոնք նորից ասում եմ՝ լեգիտիմ ընտրված չեն եղել։ Մելիքբեկյանի քարտը կորցնելու մասին ես չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև դա եղել է ղեկավար անձնաց ներքին խոհանոցը, կարող է և կորցրել է, հո բոլորի մոտ, բոլոր աշխատողների մոտ չէին բարձրաձայնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը։

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին, թե Մելիքբեկյանը, հավաքականի ուղևորությունների ժամանակ, հավաքականի կազմում ընդգրկում է նաև իր զոքանչին, ֆուտբոլիստի մայրը, ըստ էության, հաստատեց տեղեկությունները և նշեց. «Պարզ է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն ինքնաթիռում ազատ և վստահ չի զգա։ Ես Արմեն Մելիքբեկյանի հետ այս մասին խոսել եմ և ասել եմ, որ դա սխալ որոշում է եղել։ Մի անգամ եկել են նրա աներ-զոքանչը, մի անգամ՝ տուրիստները, ես դրան դեմ եմ»,- ասաց Թաշչյանը։

Նրա խոսքով՝ ինքն այս հարցը այսպես չի թողելու. «Մելիքբեկյանի հետ զրույցում ասել եմ, որ այս հարցը այսպես չեմ թողնելու, ես շատ ասելիքներ ունեմ։ Ես իրեն ասեցի այս մասին և կարող է նաև ՈւԵՖԱ-ին ասեմ։