Իսկ մեր որոշ տգետ պաշտոնյաներ հանդիպումներ են ունենում Տայվանի ներկայացուցիչների հետ. Հ. Բագրատյան

Խորհուրդ կտամ բացել Բայդուն և կարդալ ասենք Հայաստան հոդվածը

 

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է․

«Չինաստանում մասնակցում եմ To Joy-ի տարեկան ժողովին։ Հայնան կղզում ենք։

Չինական տեխնոլոգիական հրաշքը։ Նկարում պատկերված շենքերը չինական յուրօրինակ մոդեռն ճարտարապետության նմուշներ են՝ կառուցված արհեստական կղզու վրա (հարավ-չինական ծով)։Մյուս նկարում չինական նորագույն դիագնոստիկ սարքերն են։

Ձեռքերդ դնում ես ինչ-որ սկավառակի վրա և մեքենան էկրանին տպում է քո առողջական խնդիրները։ Արյան անալիզի կարիք չկա։ Ամենատպավորիչն այս անգամ Բայդուն էր։ Չէի կարող պատկերացնել, որ Գուգլի հետ իրապես մրցող ընկերություն կարող է լինել։

Պարզվում է, որ իրականում Հուավեյը առանց Գուգլի հավելվածների ավելի մեծ վաճառքի ծավալներ ունի։ Դրա համար է, որ ԱՄՆ-ն հետ նահանջեց առևտրային պատերազմից։ Խորհուրդ կտամ բացել Բայդուն և կարդալ ասենք Հայաստան հոդվածը։ Անմիջապես կզգաք ջերմություն և հարգանք Հայաստանի նկատմամբ։

Իսկ մեր որոշ տգետ պաշտոնյաներ հանդիպումներ են ունենում Տայվանի ներկայացուցիչների հետ։ Տայվանը ԼՂՀ հարցի նմանությունը չունի։ ԼՂՀ-ն ուզում է վերամիավորվել ՀՀ հետ, իսկ Տայվանը սեպարատիզմ է։ Բացի դա մի 15 տարուց Տայվանն ու Հոնկոնգը կդառնան սովորական Չինաստան»։

a

a