Պենտագոնը սառեցրել է Ուկրաինային խոշոր փոխանցումը՝ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցից 90 րոպե անց

Խոսքը նախատեսված 391 մլն դոլար ռազմական օգնության տրամադրման մասին է, ինչը հայտնի է դարձել Սպիտակ տան կողմից գաղտնազերծված փաստաթղթերից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս տարվա հուլիսի 25-ին երկրի ռազմական գերատեսչությանը կարգադրել է սառեցնել Ուկրաինայի համար նախատեսված 391 մլն դոլար ռազմական օգնության տրամադրումը, այս մասին հայտնի է դարձել Սպիտակ տան կողմից գաղտնազերծված փաստաթղթերից: 

Tert.am-ի փոխանցմամբ՝ The Independent-ը գրում է, որ Պենտագոնն այս կարգադրությունն ստացել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից 90 րոպե հետո:

Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Զելենսկիին խնդրել էր հետաքննել տեղեկություններն առ այն, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրել էր պաշտոնից հեռացնել գլխավոր դատախազին ու այդպսիով օգնել է հետաքննության շրջանակում ներգրավված իր որդուն՝ Հանթեր Բայդենին, ով այդ ժամանակ աշխատում էր ուկրաինական «Բուրիսմա հոլդինգ» ընկերությունում։ 

Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթերիում նշվում է, որ Զելենսկիից բացասական պատասխան ստանալուց հետո, Թրամփը Սպիտակ տան աշխատակիցներից մեկի միջոցով Պենտագոնին կարգադրել է սառեցնել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը: