Շնորհակալ եղեք ձեր թշնամիներին. նրանք ձեզ ավելի ուժեղ են դարձնում. Լիլիթ Բասյան

Ոչ ոք հրեշտակ չէ. յուրաքանչյուրն իր մեղքն ունի սրտում, կարևորը՝ հետո չընկնել, այլ գնալ լուսավոր ճանապարհով

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ձմեռային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Լիլիթը մեքենայի մեջ է, կրում է սեւ երանգի կաշվե բաճկոն, մոխրագույն շարֆով ծածկել է գլուխը։ Նա մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից սննդաբանը գրել է․ «Եթե դուք սխալներ եք արել, ձեզ մի տանջեք դրանց համար։ Ոչ ոք հրեշտակ չէ, յուրաքանչյուրն իր մեղքն ունի սրտում, կարևորը՝ հետո չընկնել, այլ գնալ լուսավոր ճանապարհով։ Շնորհակալ եղեք ձեր թշնանիներին, նրանք ձեզ ավելի ուժեղ են դարձնում»։

Օրերս հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ էր կրում։ Նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Դուք գիտե՞ք, որ ձեզ կարող է դավաճանել յուրաքանչյուրը։ Միակ մարդը, որը միշտ կհավատա ձեզ, դուք եք։ Երբեք մի կասկածեք ձեր ուժերին»,- հրապարակումը մակագրել էր նա:

Նյութի աղբյուրը՝ news.am