Պատգամավորի օգնական Արթուր Մարոնյանը իր ֆեյսբուքյան էջում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գառնիկ Վարդանյանի և մեկ այլ ՔՊ-ական Նորայր Վարդանյանի հետ լուսանկար է հրապարակել քաղաքապետարանի «բուֆետից»։
Բանն այն է, որ նրանցից և ոչ մեկը քաղաքապետարանում չի աշխատում, սակայն ճաշում են քաղաքապետարանում, այն էլ աշխատանքային ժամին։ Լուսանկարում երևում է, որ այդ պահին ժամը 12։55 է, մինչդեռ պետական հիմնարկներում ընդմիջումը սկսվում է ժամը 13։00-ից, և նկարից երևում է, որ ՔՊ-ականները արդեն ավարտել են ճաշը և անցել «ավանդական» սելֆիի, հայտնում է hraparak.am-ը։
0Comments