5-ամյա Նաստյան տարեկան վաստակել է 18 միլիոն դոլար և հայտնվել Forbes-ի ցուցակում. Տեսանյութ

Այժմ փոքրիկն ապրում է Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում

Forbes-ի փոխանցմամբ՝ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքից 5-ամյա Նաստյա Ռադինսկայան զբաղեցրել է երրորդ տեղն աշխարհում ամենաբարձր վարձատրվող YouTube բլոգերների վարկանիշում:

Հրապարակման փորձագիտական ​​գնահատականների համաձայն՝ 2018 թվականին նա վաստակել է 18 միլիոն դոլար, ինչը կազմում է մոտ մեկ միլիարդ 200 միլիոն ռուբլի:

Այս մասինanalitik.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Լայֆը։

Փոքրիկը տարբեր սոցիալական ցանցերում վարում է իր անձնական բլոգը։ Ընդհանուր առմամբ նրա էջերին հետևում է 107 միլիոն օգտատեր, իսկ Youtube ալիքում նրա հետևորդների թիվը կազմում է 42 միլիոն։ Նաստյայի տեսահոլովակները թողարկվում են 7 լեզուներով։

Այժմ փոքրիկն ապրում է Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում։ Նա համագործակցում է այնպիսի լեգենդար ընկերությունների հետ, ինչպիսիք են Dannon-ը և Legoland-ը։

Այս տարի YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների լիարժեք ցուցակը հետևյալն է.

Ռայան Կաջի- տարեկան 26 միլիոն դոլար

Dude Perfect-20 միլիոն դոլար

Անաստասիա Ռադինսկայա-18 միլիոն դոլար

Rhett and Link-17,5 միլիոն դոլար

Ջեֆրի Սթար-17 միլիոն դոլար

Preston-14 միլիոն դոլար

PewDiePie-13 միլիոն դոլար

Markiplier-13 միլիոն դոլար

DanTDM-12 միլիոն դոլար

VanossGaming-11,5 միլիոն դոլար