Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 15-ին, ժամը 22:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Ռուստամ Ա.) բախվել է կայանած «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենային (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), ինչի հետեւանքով «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 30-ամյա Ալինա Ա.-ն (ՌԴ քաղաքացի) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան:
0Comments