Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը, և վստահ եմ՝ նա կրկին դա կանի. Վ. Բաբայան

Կրելու եք ջախջախիչ պատմական պարտություն...

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ղարաբաղյան շարժում, Հայաստանի և Արցախի բանակների կայացում, անվտանգության մարմինների ձևավորում և համակարգում, Արցախում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորում և ղեկավարում, Շուշիի ազատագրում, հայկական տարածքների ազատագրում, Հայաստանի պաշտպանության նախարարության կայացում և զարգացում, պետության և կառավարման համակարգի բարելավում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատվավոր հաղթահարում, կայուն և զարգացող Հայաստանի պահպանում, ապրիլյան պատերազմում թշնամու առաջխաղացման կանխում և Արցախի անվտանգության պահպանում, տնտեսական կայուն զարգացում, հողերը հանձնելուց հրաժարում, առանց արյունահեղության օրինական իշխանությունից հրաժարում, որը՞ ասեմ և այս ամենով անցած մարդուն, Արցախի հերոսին, ամբողջ կյանքը Արցախի ազատագրությանը նվիրած մարդուն մի քանի լիտր դիզվառելիքի համար շինծու մեղադրանքի առաջադրու՞մ:

Չի անցնելու, կրելու եք ջախջախիչ պատմական պարտություն:


Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի»: