Դեկտեմբերի 14-22-ը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան. ԼՈՒՍԱՆԿԱՐ

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր գրառում է արել

 

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս քարտեզի վրա դեկտեմբերի 14-22-ը ընկած ժամանակահատվածի համար ըստ գունային գամաների ներկայացված է օդի միջին ջերմաստիճանի շեղումը կլիմայական նորմայից։

Ինչպես տեսնում եք, ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հայաստանում այս ժամանակահատվածում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան 5-7, առանձին հատվածներում 8-10 աստիճանով»։

 

ա