Դանակահարություն Երևանում. 3 պատանի տեղափոխվել են հիվանդանոց

Վիրավորներն են՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում

Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում:

Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն և Հովսեփ Մ.-ն գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ Էմիլ Կ.-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում:

Մինչ Էրեբունու բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, և այս պահի տվյալներով, բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցից:

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ: