Տաթևիկ Ռևազյանը հերքում է Wizz Air-ի մասին լուրերը

Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը

Այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն և Փարիզ։

Ի դեպ, այս լոուքոսթերը նախատեսում է թռիչքներն իրականացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից։

Ի պատասխան այս լուրին՝ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն եւ Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի Շիրակ օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»: