Խաչատուր Սուքիասյանը թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա. Ռուբեն Հայրապետյան

Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոնով պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս

Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է, «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թվականին:

Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, որ Սուքիասյանը հայտարարել էր, թե իրենից խլել են «Բջնի» հանքային ջրերի գործարանը։

«Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես էլ ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել»,– ասել է Հայրապետյանը։

Նա փաստաթղթեր է ցույց տվել, որտեղ նշված է, թե որքան հարկ է վճարել պետությանը, դրանք համեմատել Խաչատուր Սուքիասյանի կատարած վճարումների հետ. «12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամ: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին:

Նրա խոսքքվ՝ պետությունը վաճառել է, ինքն էլ գնել է. «Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես կվերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոնով պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Այդ մասին մի առիթով նա ասել է նաև Գագիկ Ծառուկյանին:

Խոսելով Սուքիասյանի հայտարարությունների մասին, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա. ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել»։

Հայրապետյանը նաեւ պատմել է, թե ինչ անմխիթար և վատ վիճակում է գնել գործարանը, ինչ հսկայական ներդրումներ է արել, նաև հոսքագծեր փոխել։