Բակո Սահակյանը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է սահմանին տիրող դրությունը

Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Արցախի նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

.

.