Դեկտեմբերի 15-ին ժամը 13։00, Ջերմուկի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում տեղի կունենան հանրային բաց քննարկում։
«Սիրելի հայրենակիցներ տեղեկացնում ենք, որ Ջերմուկ քաղաքում հանրային բաց քննարկում անցկացնելու համար տարածքի տրամադրման հետ կապված խնդիրը կարգավորվեց։ Այսօր մեզ տեղեկացրեցին, որ կարող ենք Ջերմուկի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում անցկացնել քննարկումը։
Որպեսզի տարընթերցումներ չլինեն ևս մեկ անգամ նշենք, որ քննարկումը վերաբերում է ՀՀ փոխոստիկանապետի, բարձրաստիճան ոստիկանների և Վայոց ձորի մարզպետի այն առաջարկին, որ բնակիչները թույլ տան ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում գտնվող գույքը ձմեռացվի։
Նախորդ այդ հանդիմանը ներկա գտնվող տասից ավել բնակիչներով դեմ ենք արտահայտվել այդ առաջարկին և հիմնավորել, որ անցյալ տարի իրականացված ձմեռացումից հետո աշխատանքներ չեն իրականացվել և նոր ձմեռացման կարիք ուղղակի չկա։
Բայցևայնպես ԱՄՈՒԼՍԱՐԻ պայքարում ներգրավված են հազարավոր հայեր և մեր որոշումները միշտ կայացվում են հանրային բաց քննարկումների միջոցով։
Ուստի, ըստ պայմանավորվածության, մենք՝ Ջերմուկ համայնքի բնակիչներս, Ջերմուկի թիվ 2 դպրոցում հրավիրում ենք հանրային բաց քննարկում, որպեսզի բոլորս միասին քննարկենք և պատասխանենք այդ առաջարկին։ Խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին և Ամուլսարի պահպանությամբ մտահոգ այլ քաղաքացիներին ներկա գտնվել այս կարևոր քննարկմանը։
Անկախ ամեն ինչից ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»,- հայտարարություն են տարածել բնակիչները։։
0Comments