Առանց դիմադրության թավիշը հեռանալու է, Փաշինյանը գնալու է, մտածեք ո՞վ է գալու․ Վահան Բաբայան

Հարուստ մանր և միջին այսպես կոչված բուրժուազիայի ներկայացուցիչներ, եթե մեզ միանալու փոխարեն շարունակեք գուշակություններով զբաղվել, կկորցնեք ոչ միայն ձեր վերջին հույսը, այլ նաև ձեր կապիտալը

Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից

Կրկին ասում եմ կուսակցությունների կարիք մենք չունենք, հատկապես թղթի վրա գրված, մենք կարիք ունենք նվիրյալ հայրենասերների, որոնք պատրաստ են անձրևին և արևին կանգնել մեր կողքին:

Ժամկետներ նշող, մարդկանց քանակներ գուշակող բոլոր գործիչներին հիասթափեցնեմ, պայքարը լինելու է երկար իսկ գուցե շատ երկար:

Գարնանը կամ աշնանը իշխանափոխություններ անող, տասնյակ հազարների անունից խոսող «լիդերներ» դուք էլ կունենաք շանս, եթե միանաք մեզ, միայն այդ դեպքում դուք կլինեք այս դաշտում:

Հարուստ մանր և միջին այսպես կոչված բուրժուազիայի ներկայացուցիչներ, եթե մեզ միանալու փոխարեն շարունակեք գուշակություններով զբաղվել, կկորցնեք ոչ միայն ձեր վերջին հույսը, այլ նաև ձեր կապիտալը:

Մեծ կապիտալը կգնա էլ, կմնա էլ, տուժողը դուք էք, ոչ թե խոշորները, նրանք իրենց հարցերը լուծում են ցանկացած իշխանության օրոք:

Հայաստանում իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության համաձայն՝ նոր ընտրությունների միջոցով և այդ ընտրությունները լինելու են արտահերթ` ձեր բոլորի պահանջով: Ինչպես ցրվեց հին ԱԺ-ն այս ԱԺ-ն նույնպես կարող է ցրվել: Նախադեպը բոլորիդ աչքի առաջ: Առանց դիմադրության թավիշը հեռանալու է Հայաստանից:

Փաշինյանը գնալու է,մտածեք ո՞վ է գալու

Վահան Բաբայան