Հանգստի ժամը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Կարող է և այնպես լինել, որ Ես ձեզ ոչինչ չհայտնեմ, ոչ մի հրահանգ կամ առաջադրանք չտամ, բայց այդ ժամանակ իմացեք, որ ձեր ճանապարհը մաքուր է և ձեր անելիքը՝ հստակ

Հիսուս

Դեկտեմբերի 10

Կարող է և այնպես լինել, որ Ես ձեզ ոչինչ չհայտնեմ, ոչ մի հրահանգ կամ առաջադրանք չտամ, բայց այդ ժամանակ իմացեք, որ ձեր ճանապարհը մաքուր է և ձեր անելիքը՝ հստակ: Այսինքն՝ ապրեք մի հանդարտ առաջընթաց, երբ սկսում եք ամեն օր էլ ավելի լավ ճանաչել Ինձ: Այս  գիտակցումը կգա, երբ Ինձ նվիրված խաղաղ ու լուռ ժամեր շարունակ ապրեք:

Ես կարող եմ պատվիրել ձեզ, որ առանց մի բառ իսկ գրելու լուռ ու հանգիստ նստեք Իմ առջև ու սպասեք: Իմանալով, որ Ինձ հետ այդ սպասելը միայն կարող է բերել խաղաղություն և հանգստություն: Միայն իրար սիրող ու հասկացող բարեկամները կարող են լուռ սպասել մեկը մյուսի ներկայությանը:

Կարող է նաև այնպես լինել, որ Ես մեր բարեկամությունը հաստատեմ այն ժամանակ, երբ դուք խաղաղ ու լուռ Ինձ եք սպասում, իսկ Ես ահա հանգստանում եմ ձեզ հետ՝ վստահ ձեր սիրուն ու հասկացողությանը: Ուրեմն սպասեք, սիրեք և ուրախացեք: