«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե վերջին մեկ տարվա ընթացում իր կյանքում ֆինանսապես որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի խոսքերը, ըստ որոնց՝ իր կյանքում բան չի փոխվել:
Պարզվում է՝ Մակունցի ծախսերն են շատացել: Պատգամավորը, մասնավորապես, ասել է.
«Մենք այստեղ ենք, որպեսզի կարողանանք հնարավորինս մեր գիտելիքները և այն մանդատը, որ տրվել է մեզ, ծառայեցնենք պետությանը: Մենք չենք տրտնջում, վստահ եմ՝ Էդմոն Մարուքյանը ևս: Ավելացել են ներկայացուցչական ծախսերը»,- ասել է Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է նրան, որ նախարարները 1,5 մլն աշխատավարձ են ստանում, իսկ պատգամավորներն ավելի համեստ եկամուտ ունեն՝ 460 հազար դրամ, Մակունցը հակադարձել է.
«Սադրու՞մ եք ինձ, իհարկե, սադրանքի չեմ տրվի: Մենք խնդիր ենք դնում խորհրդարանականների դերի բարձրացման, և եթե միջազգային պրակտիկան ուսումնասիրենք, խմբակցության ղեկավարները քաղաքական առումով այլ ներգրավվածություն ունեն, և մենք պատրաստվում ենք ընդդիմության հետ մի նախագիծ բերել, որը կբարձրացնի խմբակցության ղեկավարների, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների դերը: Սա չի նշանակում, որ դրանով փորձ ենք կատարում աշխատավարձերը բարձրացնել, ոչ: Բայց խորհրդարանականների դերի բարձրացումը կարևոր է: Հհաջորդ տարի մեծ ջանքեր ենք ներդնելու, որպեսզի քաղաքացին զգա, որ ինքն ապրում է արդարության մթնոլորտում».- եզրափակեց Լիլիթ Մակունցը:
0Comments