«Ավալոն» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանը վաճառում է հայաստանյան բիզնեսները

Վերջերս մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե վերջինս դարձել է Ռուսաստանում ապաստան գտած նախկին պաշտոնյաների «տանիքը
կամո

«Ավալոն» ընկերության սեփականատեր, Ռուսաստանում «Մերսեդես» մակնիշի ներկայացուցիչ Կամո Ավագումյանը hayeli.am-ի տեղեկություններով վաճառում է հայաստանյան բիզնեսները։

Ավագումյանը նախորդ տարի ձեռք էր բերել «Արտֆուդ» ընկերությունը, հայտնի է դարձել, որ նա ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը եւ ունի ռեստորաններ, այլ բիզնեսներ։

Հայաստանում Ռուսաստանի եւ ռուսահայ օլիգարխիայի շահերի ներկայացման առաքելությունը «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանից փոխանցվել է Ավագումյանին։

Հարկ է նշել նաեւ, որ վերջերս մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե վերջինս դարձել է Ռուսաստանում ապաստան գտած նախկին պաշտոնյաների «տանիքը»: