Չեխական հրաձիգն ինքնասպանության փորձից հետո մահացել է

Զոհվել է վեց մարդ, եւս երեքը վիրավորվել են
չեխիա

Օստրավայի հիվանդանոցում հրաձգության մեջ կասկածվողը գնդակահարել է իրեն ձերբակալումից առաջ: Այդ մասին հայտնել է Չեխիայի ոստիկանությունը: Ոստիկանները հետեւել են նրա ավտոմեքենայի տեղաշարժին, որով նա գնացել է հիվանդանոցից: Ինչպես հայտնել է CT24 հեռուստաալիքը, նա հոսպիտալացվել էր ծանր վիճակում:

Չեխիայի ՆԳ նախարար Յան Համաչեկն ավելի ուշ հայտնել է, որ կասկածյալը մահացել է:

Նրա ինքնությունը պարզված է: Դեկտեմբերի 10-ի առավոտյան այդ 42-ամյա տղամարդը եկել է Օստրավայի քաղաքային հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք եւ սկսել է կրակել ընդունելության սպասող պացիենտների վրա: Զոհվել է վեց մարդ, եւս երեքը վիրավորվել են:

Զոհվել են չորս տղամարդ եւ երկու կին: Բժիշկները վիրավորներից մեկի վիճակը գնահատում են՝ ծանր: Ավելի վաղ հաղորդվել է, որ հարձակվողը մոտ տարածությունից կրակել է մարդկանց գլխին: Այնուհետեւ նա փախել է: Ոստիկանները հրաձգության մասին հաղորդում են ստացել տեղական ժամանակով ժամը 07:19-ին եւ պատահարի վայրում են եղել 5 րոպե անց: Նրանք պարզել են՝ ով է կրակել՝ ուսումնասիրելով տեսախցիկների գրանցումները: Այնուհետեւ նրա ավտոմեքենային՝ արծաթագույն Renault Laguna-ին, հետեւել են ուղղաթիռի օգնությամբ:

Նրա ձերբակալման հատուկ գործողությունն իրականացրել են Օստրավայի սահմաններից դուրս: Ոստիկանությունը չգիտի՝ հանցակիցներ ունի արդյոք հրաձիգը: Զենքը նա պահում էր անօրինականորեն: Օստրավա են մեկնել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը եւ ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, 168.am-ի փոխանցմամբ՝ հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: