Ռուսաստանը շարունակում է Հայաստանից մեծ թվով միգրանտներ ընդունել

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է միգրացիայի վերաբերյալ ցուցանիշներ, որոնք մտահոգիչ են
խոպան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանից մեծ թվով միգրանտներ ընդունել: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է միգրացիայի վերաբերյալ ցուցանիշներ, որոնք մտահոգիչ են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-2018 թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված տնային տնտեսության անդամների 61տոկոսը՝ շուրջ 137 հազար 700 մարդ,անցած տարվա դրությամբ դեռեւս բացակայել են եւ գտնվել են ՀՀ այլ մարզում, Երեւանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում: Ի դեպ, 38 տոկոսը՝ շուրջ 86 հազար 700մարդ,վերադարձել են իրենցմեկնումներից, իսկ1 տոկոսն առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր՝ շուրջ 2400 մարդ:

Պարզվում է, որ միգրացիոն գործընթացներում ներգրավված եւանցած տարվա դրությամբ մեկնումներից վերադարձած տնային տնտեսությունների անդամներից 87 տոկոսի բացակայության տեւողությունը կազմել է մինչեւ մեկ տարի, իսկ 13տոկոսինը` մեկ տարի եւ ավելի:

Բացի այս,ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2017-2018 թվականներին արտաքին եւներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամների 10.9 տոկոսի տեղաշարժերի բնույթն անցած տարվա դրությամբ եղել է ներհանրապետական` Երեւանի, ՀՀ մարզերի միջեւ, 8.5 տոկոսինը` Արցախի հետ, իսկ մնացած 80.6տոկոսինը եղել է միջպետական, որիմեծամասնության` 86.2 տոկոսիտեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի հետ: Անցած տարվա դրությամբ վերադարձած ընտանիքի անդամների 6.2տոկոսը վերադարձել են ներհանրապետական տեղաշարժերից, 3.5տոկոսը` Արցախից, 71.4տոկոսը` Ռուսաստանից, 3.4 տոկոսը` ԱՊՀ այլ երկրներից, 8տոկոսը` եվրոպական երկրներից: Այսինքն` ստացվում է, որ աշխատանքային միգրանտների 71.4 տոկոսը Ռուսաստանում է գտնվել եւ այնտեղից էվերադարձել:

Օրինակ, եթե 2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան ժամանել է 4 900 միգրանտ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն ավելացել է ավելի քան 2.5 անգամ եւ կազմել 12 800 մարդ:Ըստ հետազոտության արդյունքների՝ 2017-2018թթ. 3 ամիս եւ ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից մեկնած եւ 2018 թվականի դրությամբ բացակայող տնային տնտեսությունների 15 եւ բարձր տարիքի անդամների 13.5տոկոսի տեղակայման վայրը եղել է ՀՀ տարածքում` Երեւանում, ՀՀ մարզերում, 12 տոկոսինը` Արցախում, իսկ 74.5տոկոսինը եղել է արտերկրում, որոնց գերակշիռ մեծամասնությունը` Ռուսաստանում: 

Ի դեպ, անցած տարի կատարված հետազոտություններից պարզ է դարձել, որ կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 եւբարձր տարիքի անդամներից նշել են հետեւյալը` ինձնիցոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով եւ լավ պայմաններով, պլաններ չունեմ, փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իմ կենսամակարդակն ինձ համար ընդունելի է, չգիտեմ` ինչպես դուրս գալ այս իրավիճակից, փնտրում եմ եկամտաբեր աշխատանք Հայաստանից դուրս, սպասումներչունեմ ընդհանրապես, ստիպված եմ հեռանալ Հայաստանից»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: