Փաշինյանը խուսափեց Սերժ Սարգսյանի գործով պատասխանատվությունից

Անհերքելի փաստ է, որ 2018 թ. ապրիլից մեր երկիրն ամբողջովին մեծ պատվերով համերգի հանդիսատեսն է

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատվերով «համերգների» ռահվիրան խուսափում է պատասխանատվությունից

Այսօր Փաշինյանը ակնհայտ խուսափեց պատասխանտվության իր բաժնից հայտարարելով,որ Սերժ Սարգսյանի գործում նա «պատվերով համերգներ չի կազմակերպում»:
Ասֆալտներին փռող,մուկ ու ձուկ բռնող,տարբեր մարդկաց `այդ թվում Սերժ Սարգսյանին աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրող վարչապետը այս անգամ շատ զուսպ է արտահայտվում և ուզում տպավորություն ստեղծել,որ նա որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի դեմ կարած մեղադրանքի հետ:
1.5 տարի անց զագրեբյան պատմական ելույթից հետո շատ «միամիտ» ձևով 3-րդ Նախագահին հրավիրում են ,որպես վկա այնուհետև ըստ փաստաբանի պատրաստի գրված մեղադրանքը դնում սեղանին:
Սա պատվերով համերգ չէ՞,թե երկրորդ Նախագահի կալանքի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումից հետո,ՍԴ «ոչնչացնելու» քաղաքականությունը պատվերով համերգ չէ՞,թե հայտնի ձայնագրություններում տեղ գտած ձևակերպումները պատվերով համերգ չէ:
Կարող ենք անվերջ թվարկել պատվերով համերգի բոլոր դրվագները:Ասելով կամ կեղծելով չի այդ համերգների համար անկասկած լինելու է պատասխանատվություն և որևէ մեկը չի խուսափելու դրանից:
Անհերքելի փաստ է,որ 2018թ ապրիլից մեր երկիրը ամբողջովին մեծ պատվերով համերգի հանդիսատեսն է»: