Ինչու՞ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ. Փաշինյանն ասել է, թե ինչի համար

Որպեսզի ձերբակալենք, կալանավորենք, ու դատապարտենք, խղճի խայթ չունենանք
նիկոլ փաշինյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախարարների 1,5 միլիոն դրամ վարձատրության մասին և այն դիտարկումների մասին, որ այն կոռուպցիան կանխարգելելու նպատակ ունի, նշեց, որ դա բովանդակային առումով սխալ չէ, սակայն ուզում է ավելի հստակեցնել՝ ներողություն խնդրելով կառավարության այն բոլոր անդամներից, որոնց այս որոշումը վերաբերել է. «Այդ աշխատավարձ-վճարումների բարձրացումը չի արվել կոռուպցիան կանխարգելելու համար, քանի որ կոռուպցիոները 1,5 միլիոն դրամով չի բավարարվելու: Այն արվել է այլ իմաստով. Երբ հնարավոր մարդկանց կոռուպցիոն ռիսկերի մեջ ներքաշվելու համար մենք ձերբակալենք, կալանավորենք, ու դատապարտենք, խղճի խայթ չունենանք, չասենք, որ մենք նրան այնքան քիչ ենք վճարել, որ այլ տարբերակ չենք թողել ու նա փնտրել է կոռուպցիոն գործարքներ»:

Վարչապետի խոսքերով, բարոյական առումով վերոնշյալը կարևոր է, ու ինքը հենց այդ տրամաբանության մեջ արդարացված է համարում 1,5 միլիոն դրամի մասով որոշումը։