Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Վկոնտակտե-ի իր էջում գրում է.
«Թանկագի՛ն ընկերներ, այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանն ստացել է հրաշալի կրթություն և գեներալի զինվորական կոչում:
Նա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հետևողականորեն զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, որոնք ղեկավարել է 2018 թ.-ից սկսած:
Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ ընկերն է և Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերություների ամրապնդման կողմնակիցը:
Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանի ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն և հաջողություններ»:
0Comments