Սանտա Կլաուսները՝ հանուն բարեգործության

Ճապոնական Օսակա քաղաքում կայացել է 11-րդ հերթական բարեգործական  վազքը, փողոց է դուրս եկել մոտ 5 հազար մասնակից

Ճապոնական Օսակա քաղաքում կայացել է 11-րդ հերթական բարեգործական  վազքը: Այս տարի փողոց է դուրս եկել մոտ 5 հազար մասնակից:

Իրականում միջոցառումը ավելի շատ հիշեցրել է միանման հագուստով մի քանի հազար մարդկանց քայլերթի, analitik.am-ի փոխանցմամբ՝ ոմանք անգամ իրենց ընտանի կենդանիների հետ են դուրս եկել, որոնց նույնպես հագցրել են տոնական հագուստներ:

Այնուամենայնիվ, միջոցառման հիմնական նպատակը հիվանդ երեխաների համար գումար հավքաելն է եղել: