Դեկտեմբերի 6
Տեր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը, ինչպես դու արեցիր անապատի մեջ:
Փորձությունը հաղթահարելու առաջին քայլն այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը: Այլ կերպ ասած՝ տարանջատել այն ձեզնից:
Երբեք մի մտածեք, թե փորձությունը արդյունքն է ձեր հոգնածության, հիվանդության կամ աղքատության կամ բարկության, որպեսզի թուլանալով տեղիք չտաք նրան, այլ՝ ամեն ինչից առաջ պետք է իմանաք, եթե լսել եք Ձայնս. «Երկինքը բացված տեսավ ու Ձայն լսեց». և ճանապարհ եք ելել՝ կատարելու հոգիները Ինձ բերելու առաքելությունը, պետք է ակնկալեք հզոր հարձակումներ թշնամու կողմից, որ կջանա ամեն գնով վհատության հասցնելով՝ անգործության մատնել ձեզ և արգելք լինել ձեր առաքինի գործերին: Նման հարձակումները թող ձեզ անակնկալի չբերեն:
Ուրեմն, երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ, համոզված եղեք, որ դրանք բոլորը ծրագրված են չարի կողմից՝ հակառակվելու համար Ինձ: Այդ ժամանակ Իմ Սիրո Զորությամբ դուք պետք է հաղթեք փորձությանը:
0Comments