Ասում են` փաստորեն, Դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը. վարչապետ

Խելագարվելու բան է, թե ոնց են մարդիկ ռեակցիա տալիս, ու երբեմն այս մարդիկ մեր կուսակցության անդամներ են, երբեմն ԱԺ պատգամավորներ

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հին ավտոմեքենաների կմախքները պահելու խնդրի մասին, և այն համարեց քաղաքակրթական խնդիր:

«Մենք պետք է գնանք կոշտ միջոցների և ասենք` եթե այդքան թանկ է, պետք է տուրք վճարեք, հակառակ դեպքում` փոսից դուրս չենք գա»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան` այս հարցում որոշակի հաջողություն ունեն: Վարչապետը նշեց, որ իրենք այստեղ լուծում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց:

«Այդ մասին, որ գրառում էի արել, ասում են` փաստորեն, Դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությունը: Այդ որ այդ մետաղը հիսուն տարի մնացել է, և ժանգոտում է, մեկ կոպեկի շահույթ չի բերել, որ երեխեք են բարձրացել այդտեղ, ընկել և այդ երեխեքի վիզուալ գեղագիտությունը հիսուն տարի փչացրել է, այդ ոչինչ: 

Այստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրություն, որ փաստորեն, էս սաղ հեղափոխությունը նրա համար էր, որ ժեշտի կուզովները տանեն, հին կոռումպացված ռեժիմի նպատակներին ծառայեցնեն: Խելագարվելու բան է, թե ոնց են մարդիկ ռեակցիա տալիս, ու երբեմն այս մարդիկ մեր կուսակցության անդամներ են, երբեմն ԱԺ պատգամավորներն են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու .... դրա համար մեր անվտանգությունը պատուհանները նենց է դասավորել, որ չեն բացվում, մեկ-երկու նման փորձից հետո, հիմա էլ ցանց են ուզում տակերը դնել»,-ծիծաղով ասաց վարչապետը: