«Քաղաքական հետապնդում է». Արա Վարդանյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից. տեսանյութ

Ճոխ էր ամեն ինչ, պատրաստ եմ հետ գալու

«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը քիչ առաջ դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից:

Նշենք, որ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, ինչն էլ այսօր դատարանի որոշմամբ փոխարինվեց 10 մլն դրամ գրավով:

Մեկուսարանից դուրս գալուց հետո Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկուսարանում ամեն ինչ շատ լավ էր. «Ճոխ էր ամեն ինչ, պատրաստ եմ հետ գալու»։

Արա Վարդանյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքի հետ ինքը կապ չունի. «Վստահ եմ, որ որեւէ խախտում թույլ չեմ տվել, դա կապացուցվի»։

Նա վերահաստատեց իր այն տեսակետը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում.