«Բաքուն համաձայնել է «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին». «Կոմերսանտ»

Պարբերականի տվյալներով՝ ծրագրվում է նաև կազմակերպել հասարակական ու մշակութային գործիչների և խորհրդարանականների փոխադարձ այցեր

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի ընթացքում մասնավորապես քննարկվել է Ռուսաստանի առաջարկած՝ «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ծրագիրը: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

«Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նա մասնավորապես քննարկել է մարդասիրական ոլորտում «փոքր քայլերով» կողմերի մերձեցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած ապրիլյան ծրագիրը: Այդ ծրագրի մի մասն արդեն իրականացվել է. նոյեմբերին երկար տարիների ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան լրագրողների փոխայցեր»,- գրում է պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ ծրագրվում է նաև կազմակերպել հասարակական ու մշակութային գործիչների և խորհրդարանականների փոխադարձ այցեր: Քննարկվել է նաև ռազմագերիների փոխանակման հարցը: Այս ծրագրերին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը, գրում է պարբերականը: