Դուք մեծարգո մեր ղեկավար, ընտրվեցիք հենց մեզ համար...Փաշինյանին բանաստեղծություն նվիրեցին

Ամեն օր հետևել են ասֆալտ անելու գործընթացին, իրենց բաղձանքը եղել է ասֆալտ ունենալ, որն այսօր արդեն ունեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Սիս գյուղում է, որտեղ հանդիպում է Սիսի բնակիչների հետ: Այստեղ Նիկոլ Փաշինյանին նաև բանաստեղծություն նվիրեցին:

Դուք մեծարգո մեր ղեկավար,

Ընտրվեցիք հենց մեզ համար,

Չանտեսեցիք մեր խնդրանքը,

Կատարեցիք մեր բաղձանքը:

Փաշինյանն իր հերթին ժպտալով ասաց, որ պետք չէ այդքան շատ գովել ղեկավարներին:

Հավելենք, որ բանաստեղծություն նվիրողը հայտնի երեխան էր, ով ամիսներ առաջ բողոքում էր ասֆալտից: Այսօր նա ասաց, որ ամեն օր հետևել են ասֆալտ անելու գործընթացին, իրենց բաղձանքը եղել է ասֆալտ ունենալ, որն այսօր արդեն ունեն: